Փաշինյան. Երեկ ավելի շատ մարդ է դուրս գրվել, քան վարակման դեպք է արձանագրվել
Քաղաքական
10:50 07/04/2020
Հայաստան

Փաշինյան. Երեկ ավելի շատ մարդ է դուրս գրվել, քան վարակման դեպք է արձանագրվել

«Նախորդ օրը կորոնավիրուսի վարակման 20 դեպք է գրանցվել, 211 թեստ ենք արել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ երեկ դուրս է գրվել 25 առողջացած պացիենտ։ Նրա խոսքով, առաջին անգամ է, երբ ավելի շատ պացիենտ է դուրս գրվել, քան արձանագրվել է վարակման դեպք։ 

«Պահպանում ենք զգուշավոր լավատեսությունը»,- ասաց վարչապետը։

Հիշեցնենք, որ երեկ ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում կար կորոնավիրուսի հաստատված 833 դեպք։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Placeholder
Փաշինյան. Երեկ ավելի շատ մարդ է դուրս գրվել, քան վարակման դեպք է արձանագրվել