ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը տրամադրում են 30% զեղչ YandexTaxi- ով երթևեկելիս
Տնտեսություն
16:01 08/04/2020
Հայաստան

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը տրամադրում են 30% զեղչ YandexTaxi- ով երթևեկելիս

ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard World Black Edition պրեմիում դասի քարտերի բոլոր քարտապաններին առաջարկում է օգտվել Yandex Taxi ծառայություններից և ստանալ 30% զեղչ` երթևեկության դիմաց քարտով վճարելու դեպքում։ Զեղչից օգտվելու համար անհրաժեշտ է քարտը կցել Yandex Taxi հավելվածում և ընտրել այն, որպես հիմնական վճարման եղանակ:

«Ուշադրություն՝ Ակցիան մեկնարկել է ապրիլի 1-ին և կտևի մինչև 2020 թ. վերջ՝ Երևան քաղաքի տարածքում և կվերաբերի Yandex Taxi-ի հետևյալ սակագներին՝ Comfort, Comfort + և Business։
Mastercard World Black Edition քարտը կարելի է ձևակերպել Մոսկովյան 35հասցեում գործող Պրիվիլեգիա մասնաճյուղում՝ “Պրիվիլեգիա” փաթեթի շրջանակներում»,-մանրամասնում են ընկերությունից։

ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard World Black Edition քարտով ձեզ հասանելի են նաև՝
• անձնական մենեջեր և անհատական սպասարկում պրեմիում դասի գրասենյակում,
• բրոկերային ծառայություններ,
• ավանդների բարձր տոկոսադրույքներ,
• LoungeKey ծառայություն, որը հնարավորություն է ընձեռնում օգտվել 100-ից ավելի երկրների, 300-ից ավելի քաղաքների, 600-ից ավելի օդանավակայանների VIP գոտիներից,
• մեկ օրացուցային տարվա ընթացքում 30 օր անվճար ճամփորդական ապահովագրություն ՀՀ սահմաններից դուրս,
• վարկեր շահավետ պայմաններով և վարկային գիծ՝ մինչև 55 օր արտոնյալ մարման ժամանակահատվածով,
• ընտանիքի անդամների համար լրացուցիչ քարտի անվճար ձևակերպում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերով կարելի է օգտվել ամբողջ աշխարհում` ավելի քան 1 միլիոն բանկոմատներում և կատարել անկանխիկ վճարումներ ավելի քան 32 միլիոն վաճառքի և սպասարկման կետերում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերի վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում, մասնաճյուղերում և Բանկի Կոնտակտային կենտրոնում՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

 

Placeholder
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը տրամադրում են 30% զեղչ YandexTaxi- ով երթևեկելիս