Էնրիկե Իգլեսիասը հետաձգել է ռուսաստանյան համերգները
Մշակույթ
15:55 08/04/2020
Աշխարհ

Էնրիկե Իգլեսիասը հետաձգել է ռուսաստանյան համերգները

Իսպանացի էստրադային երգիչ Էնրիկե Իգլեսիասը կորոնավիրուսի պատճառով իր ռուսաստանյան համերգները հետաձգել է մինչև 2021 թվական, հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով համերգի կազմակերպիչ «SAV Entertainment»-ին։

Համերգները նախատեսված էին մայիսի 30-ին և հունիսի 1-ին, Մոսկվայում և Սոչիում:

«COVID-19- ի բռնկման հետևանքով առաջացած առանձնահատուկ իրավիճակի պատճառով և բարձր մակարդակի շոուի անցկացման նպատակով, Մոսկվայում և Սոչիում նախատեսված համերգները, որոնք պետք է անցկացվեին մայիսի 30-ին և հունիսի 1-ին, կհետաձգվեն և կանցկացվեն 2021 թվականի նույն օրերին», - նշել է համերգի կազմակերպիչը:

Նշվում է, որ 2020 թվականին ձեռք բերված տոմսերը ուժի մեջ կլինեն։

Placeholder