Իրանում կորոնավիրուսից մահերի թիվը  գրեթե 4000 է. ria.ru
Առողջություն
14:56 08/04/2020
Տարածաշրջան

Իրանում կորոնավիրուսից մահերի թիվը գրեթե 4000 է. ria.ru

Իրանում մահացել է կորոնավիրուսով վարակված շուրջ չորս հազար մարդ, COVID-19 վարակի դեպքերի թիվը գերազանցել է 64 հազարը, գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով Իրանի առողջապահության նախարարի խորհրդական Ալիռեզ Վահաբզադենին:

«Վարակի 1997 նոր դեպք է հայտնաբերվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 64.586-ի։ Վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով վարակված 121 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը հասել է 3993-ի», - գրել է նա «Թվիթեր»- ում ՝ պարզաբանելով Իրանի Առողջապահության նախարարության ներկայացուցչի կողմից նախկինում հայտարարված տեղեկությունները մոտ 4 հազար մահվան դեպքի մասին:

Միևնույն ժամանակ, վերականգնել է 29.812 մարդ։
 

Placeholder
Իրանում կորոնավիրուսից մահերի թիվը գրեթե 4000 է. ria.ru