Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
73 տարեկանում կորոնավիրուսից մահացել է ամերիկացի երգիչ Ջոն Փրայնը։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Reuters-ը։ Փրայնը հոսպիտալացվել էր մարտի 26-ին ամերիկյան Նեշվիլ քաղաքում կորոնավիրուսի սիմպտոմներով։ Նա մահացել է վարակի հետևանքով առաջացած բարդությունների պատճառով:
Rolling Stone-ը հայտնում է, որ Ջոնի և նրա կնոջ՝ կորոնավիրուսի թեստերի դրական լինելու մասին հայտնի էր դարձել մարտի 17-ին։ Դա տեղի է ունեցել երգչի՝ եվրոպական շրջագայությունից վերադառնալուց անմիջապես հետո։
Ջոն Փրայնը սեփական երգերի հեղինակն ու կատարողն էր, ինչպես նաև ստեղծագործում էր շատ այլ ատիստների համար, համարվում էր կանտրի և ֆոլկ ժանրերում դասականներից մեկը: Երկու անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի «Լավագույն ժամանակակից ֆոլկ-ալբոմ» անվանակարգում։