Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1175 նոր դեպք
Առողջություն
12:21 08/04/2020
Աշխարհ

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1175 նոր դեպք

Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսների 1,175 նոր դեպք` 56 մարզում: Այս մասին գրում է Gazeta-ն։

Այսպիսով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8762-ի:

Նախօրեին գրանցվել է 5 մահվան դեպք, վերականգնվել է 86 մարդ:

Համաձայն վերջին տվյալների՝ աշխարհում ավելի քան 1,4 միլիոն մարդ վարակված է վիրուսով, մոտ 82 հազար մարդ է մահացել, 300 հազարից ավել մարդ վերականգնվել է։
 

Placeholder
Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1175 նոր դեպք