Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսի 2 նոր դեպք ունենք։ Վարակակիրների ընդհանուր թիվն այս պահին 175 է»,- ֆեյսբուքյան էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարսգյանը։
Նա հայտնել է, որ Արտաշատի բժշկական կենտրոնում առավոտյան արձանագրվել է մահվան դեպք։
«Երևան քաղաքի բնակիչ 93-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված աջակողմյան թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շագանակագեղձի քաղցկեղ, զարկերակային հիպերտոնիա»,- գրել է մարզպետը։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 881 դեպք կա։ Մահացել է 9 քաղաքացի։