Սերբիայի նախագահի որդին վարակվել է կորոնավիրուսով
Քաղաքական
13:30 09/04/2020
Աշխարհ

Սերբիայի նախագահի որդին վարակվել է կորոնավիրուսով

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ իր ավագ որդին հոսպիտալացվել է` կորոնավիրուսով վարակվելուց հետո: 22-ամյա Դանիլոնը հոսպիտալացվել է Բելգրադի վարակիչ հիվանդությունների կլինիկայում: Այս մասին գրում է kommersant-ը։

Վուչիչն ասել է, որ որդու վիճակն այնպիսին էր, որ նրան հոսպիտալացրել են: Մանրամասները դեռ հայտնի չեն:

Դանիլո Վուչիչը Սերբիայի նախագահի որդին է՝ առաջին ամուսնությունից: Ալեքսանդր Վուչիչն ունի նաև մեկ դուստր և ևս մեկ որդի։

Placeholder
Սերբիայի նախագահի որդին վարակվել է կորոնավիրուսով