Չարագործ դերասանները
Մշակույթ
19:00 09/04/2020
Աշխարհ

Չարագործ դերասանները

Վերջերս կատարված ուսումնասիրությունը պարզել է, թե որ դերասանն է առավել շատ ֆիլմերում չարագործի մարմնավորել։  Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով Independent-ին։

guarantorloans.com կայքի տվյալներով, որը կազմել է վարկանշային ցուցակը 500 դերասաններից, հիմնվել է նրանց խաղացած բացասական դերերի վրա՝  ըստ IMDb- ի տվյալների։

Տասնյակը գլխավորում  է Ռոբերտ Դե Նիրոն, նա 19 չարագործի դեր է կատարել՝  սկսած երիտասարդ Վիտո Կոռլեոնեից «Կնքահայրը 2» ֆիլմից, որի համար նա ստացել է «Օսկար», վերջացրած Նիլ Մակկոլիի դերով։

Երկրորդ տեղում է Պետեր Ստորմարեն, որը մարմնավորել է 17 չարագործի, այդ թվում «Ֆարգո»,  «Մեծ Լեբովսկի», «Վատ տղաները 2» ֆիլմերում։

Նրանից մեկ դերով հետ է մնոմ Ռոն Պերլմանը, որը հանդես է եկել «Կյանքի գիրք», «Ոստիկանական ակադեմիա» և այլ ֆիլմերում։

Տասնյակում է նաև Թիմ Քարրին, Ջեյմս Վուդսը, Վիննի Ջոնսը, Գերի Օլդմենը, Քրիստոֆեր Ուոքենը,  Մալկոլմ Մակդաուելը, Սեմյուել Լ.Ջեքսոնը։
 

Placeholder