Մահացել  է մեներգչուհի, սոպրանո Գայանե Գրիգորյանը
Մշակույթ
19:29 09/04/2020
Հայաստան

Մահացել է մեներգչուհի, սոպրանո Գայանե Գրիգորյանը

Մահացել  է մեներգչուհի, սոպրանո Գայանե Գրիգորյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը:

«Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը խորը վշտով հայտնում է, որ երկարատև հիվանդությունից հետո մահացել է թատրոնի 90-ականների մեներգչուհի, սոպրանո Գայանե Գրիգորյանը: Թատրոնի ամբողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում Գայանե Գրիգորյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին»,-ասված է հաղորդագրությունում:

Նշենք,որ  60-ամյա երգչուհին երկար տարիներ ապրել  և ստեղծագործել  է  Ֆրանսիայում: 

Placeholder
Մահացել է մեներգչուհի, սոպրանո Գայանե Գրիգորյանը