ԱՀԿ. «Հանգստանալու ժամանակ չկա». Եվրանյուզ
Աշխարհում
09:52 09/04/2020
Աշխարհ

ԱՀԿ. «Հանգստանալու ժամանակ չկա». Եվրանյուզ

Հանգստանալու ժամանակը չէ. չնայած Իտալիայից և Իսպանիայից համեմատաբար դրական լուրերին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է աշխարհի բնակչության զգալի մասի վրա դրված սահմանափակումների վերացման վտանգների մասին: Կորոնավիրուսը, հնարավոր է, որոշ երկրներում նահանջել է, բայց այն դեռ հաղթահարված չէ։ Այս մասին գրում է Եվրանյուզը։ 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Անրի Կլյուգեն ասել է. «Հիմա կոշտ գործողությունները թուլացնելու ժամանակը չէ: Հիմա ժամանակն է կրկնապատկել, եռապատկել համատեղ ջանքերը` ամբողջ հասարակության աջակցությամբ կորոնավիրուսը ճնշելու համար:

Ես կոչ եմ անում բոլոր երկրներին՝ անկախ իրենց ներկա իրավիճակից, ուժեղացնել իրենց աշխատանքը երեք ոլորտներում»:

ԱՀԿ-ի կարծիքով, այդ ուղղություններն են՝ սովորեցնել և պատրաստել բուժանձնակազմ, շարունակել կարանտինն ու ինքնամեկուսացումը, ինչպես նաև փնտրել վարակի հայտնաբերման և բուժման նոր ուղիներ և կիսել իրենց բացահայտումները ողջ հանրության հետ:

Այս ֆոնի վրա Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնն ընդգծում է, որ ընդհանուր առմամբ Հին աշխարհում համաճարակը պիկին դեռ չի հասել: Չնայած Իսպանիայում և Իտալիայում արդեն իսկ խոսում են կայունացման մասին, համաճարակը նոր է սկսվում այնպիսի երկրներում, ինչպիսիք են Շվեդիան և Թուրքիան:

Placeholder
ԱՀԿ. «Հանգստանալու ժամանակ չկա». Եվրանյուզ