Երևանում վիրահատվել է կորոնավիրուսով հիվանդ չորսամյա երեխան
Առողջություն
10:55 09/04/2020
Հայաստան

Երևանում վիրահատվել է կորոնավիրուսով հիվանդ չորսամյա երեխան

Համալսարանական հիվանդանոցում վիրահատական միջամտության է ենթարկվել կորոնավիրուսով վարակված չորսամյա երեխան։

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը տեղեկացրել է, որ դիմածնոտային անհապաղ միջամտության կարիք է ունեցել երեխան, ինչն արվել է անզգայացմամբ։

«Փոքրիկն արդեն ժպտում է, կատակներ է անում իր բժիշկ-ընկերների հետ։ Շնորհակալություն ԵՊԲՀ Մուրացանի ամբողջ թիմին՝ արագ, պրոֆեսիոնալ աշխատանքի համար... »,-գրել է Դանիելյանն ու  լուսանկարներ կցել գրառմանը։



Placeholder
Երևանում վիրահատվել է կորոնավիրուսով հիվանդ չորսամյա երեխան