Նիդերլանդներում 107-ամյա կինն առողջացել է  կորոնավիրուսով հիվանդանալուց հետո. Ինտերֆաքս
Աշխարհում
19:49 09/04/2020
Աշխարհ

Նիդերլանդներում 107-ամյա կինն առողջացել է կորոնավիրուսով հիվանդանալուց հետո. Ինտերֆաքս

Հոլանդացի 107-ամյա Կորնելիա Ռասը դարձել է աշխարհի ամենատարեց մարդը, որը բուժվել է կորոնավիրուսից՝ COVID-19-ից: Այս մասին  հինգշաբթի օրը հաղորդել են հոլանդական լրատվամիջոցները՝ հղում անելով  ԱՀԿ ներկայացուցչին, տեղեկացնում է  «Ինտերֆաքս»-ը:

Ըստ մամուլի  տեղեկությունների՝  նա վարակվել է եկեղեցում ծառայության ընթացքում և մարտի կեսերին բուժվել է: Երկուշաբթի օրը նրան դուրս են գրել հիվանդանոցից:
ԱՀԿից հայտնել են, որ  մինչ այժմ կազմակերպությունը տվյալներ չի ստացել ավելի  տարեց, բուժվող հիվանդի  վերաբերյալ:

Ավելի վաղ հաղորդվել էր ԱՄՆ Օրեգոնի նահանգից 104-ամյա տղամարդու առողջանալու մասին: Նիդերլանդներում  նաև գրաենցվել են  տվյալներ՝ 103, 101 և 100 տարեկան արդեն առողջացած մարդկանց մասին:

Placeholder
Նիդերլանդներում 107-ամյա կինն առողջացել է կորոնավիրուսով հիվանդանալուց հետո. Ինտերֆաքս