«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հրահանգավորել է Անդրանիկ Քոչարյանին
Օրվա մամուլ
09:50 10/04/2020
Հայաստան

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հրահանգավորել է Անդրանիկ Քոչարյանին

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկուշաբթի, ժամը 1-ին ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովը եւս մեկ անգամ կհավաքվի` քննարկելու, թե ինչ «մոդելով» է ընթանալու երրորդ նախագահի մասնակցությամբ նիստը, ինչ հարցեր պետք է հնչեցնեն հանձնաժողովի անդամները: Բանն այն է, որ, ըստ մեր աղբյուրների, Նիկոլ Փաշինյանը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին ասել է` տրվող հարցերը թող համաձայնեցնեն քեզ հետ:

Ի դեպ, մինչ այդ նման բան չի եղել, որ հարցերը նախօրոք ներկայացնեն Անդրանիկ Քոչարյանին։ Նիստի ժամանակ Քոչարյանն ունեցել է իր հարցաշարը` ամեն հրավիրյալի համար առանձին, ապա հանձնաժողովի անդամներն են իրենց հետաքրքրող հարցերը բանավոր տվել:

Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին հարցրինք՝ պատրաստվո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ԱԺ այցին։ «Դեռ չենք քննարկել, անվտանգության ծառայությունը պետք է հասկանա` ինչպես է նա մտնելու շենք, եւ նման հարցեր»:

Կհանդիպի՞ Արարատ Միրզոյանը երրորդ նախագահի հետ։ «Դե, տեղյակ եք, նախորդ անգամ հանդիպման նախաձեռնությունը նախկին պաշտպանության նախարար պարոն Օհանյանինն էր»:

Հնարավո՞ր է այս անգամ Արարատ Միրզոյանը նախաձեռնություն հանդես բերի։ «Նման հարց մենք դեռեւս չենք քննարկել»:

Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ` ապրիլի 16-ի նիստից առաջ Սերժ Սարգսյանը պատասխանելու է լրագրողների հարցերին, ինքը հատկապես նախընտրել է, որ արտակարգ դրության չեղարկումից հետո մասնակցի քննիչ հանձնաժողովի փակ նիստին, որպեսզի պատասխանի նաեւ ԶԼՄ-ների հարցերին»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում
 

Placeholder
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հրահանգավորել է Անդրանիկ Քոչարյանին