Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ամերիկացի երգիչ Բոբ Դիլանի Murder Most Foul երգը գլխավորում է Billboard-ի աղյուսակը։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, սա երաժշտի առաջին ստեղծագործությունն է, որը գլխավորել է ամերիկյան հրատարակչության վարկանշային աղյուսակը։
17 րոպե տևողությամբ ստեղծագործությունը պատմում է ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու սպանության մասին։ Murder Most Foul երգը Յութուբում է մարտի 26-ից։ Սա երաժշտի առաջին ստեղծագործությունն էր վերջին ութ տարվա ընթացքում։
Այսօր երգն արդեն լսել է շուրջ 3 միլիոն մարդ։ Ավելի վաղ Billboard-ի աղյուսակի երկրորդ տեղում եղել է Բոբի Դիլանի հայտնի երգերից Like a Rolling Stone և Rainy Day Women։