ԱՄՀ ղեկավարը կանխատեսում է վերջին 100 տարվա տնտեսական ամենավատ ճգնաժամը. Ռիա Նովոստի
Տնտեսություն
13:00 10/04/2020
Աշխարհ

ԱՄՀ ղեկավարը կանխատեսում է վերջին 100 տարվա տնտեսական ամենավատ ճգնաժամը. Ռիա Նովոստի

2020 թվականին Մեծ դեպրեսիայից հետո համաշխարհային հանրությունը կանգնած է տնտեսական վատթարագույն անկման սցենարի առջև։ Ըստ «Ռիա Նովոստի»-ի՝ այդ մասին ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան:

Նրա ելույթը հրապարակվել է կազմակերպության կայքում:

Ինչպես նշել է ԱՄՀ-ի ղեկավարը, կորոնավիրուսի համաճարակի պատճառով տնտեսությունը ստիպված է ընդհարվել աննախադեպ ճգնաժամի հետ:

«COVID-19- ը խարխլեց մեր սոցիալական և տնտեսական կարգը կայծակնային արագությամբ և այն մասշտաբով, ինչպիսին մենք չենք հիշում»,- ասել է նա:

Գեորգիևան նշել է, որ մարդկության համար դեռևս պարզ չէ, թե որքան խոր և երկար կտևի այս անկումը:

«Այնուամենայնիվ, հիմա արդեն պարզ է, որ 2020 թվականին համաշխարհային տնտեսական աճը բացասական կլինի: Փաստորեն, մենք կանխատեսում ենք ամենամեծ տնտեսական անկումը Մեծ դեպրեսիայի պահից ի վեր»,- ասել ԱՄՀ ղեկավարը:

Ըստ Գեորգիևայի, ճգնաժամը կազդի ինչպես զարգացած երկրների, այնպես էլ զարգացող տնտեսություններ ունեցողների վրա:

Ըստ նրա կանխատեսման, եթե համաճարակը դադարի 2020-ի երկրորդ կեսին, ապա տնտեսության մասնակի վերականգնումը կարող է սկսվել 2021 թվականից:

ԱՄՀ ղեկավարը բոլորին կոչ է արել միասին գործել:

«Հենց այս սպառնալիքն է մեզ միավորում, որպեսզի օգտագործենք մարդկության ամենաուժեղ կողմերը՝ համերաշխություն, համարձակություն, այլընտրանքային մոտեցումները և կարեկցանքը: Մենք դեռ չենք հասկանում, թե ինչպես կփոխվի մեր տնտեսությունն ու կենցաղը, բայց մենք գիտենք, որ այս ճգնաժամից մենք ավելի ուժեղ ենք դուրս գալու»,- եզրափակել է Գեորգիևան:

 

Placeholder