ԵԱՏՄ երկրները 14 օրվա ընթացքում պետք է լուծումներ գտնեն գազի գնի,  սակագնի և շրջանառության մասով
Տնտեսություն
19:51 10/04/2020
Աշխարհ

ԵԱՏՄ երկրները 14 օրվա ընթացքում պետք է լուծումներ գտնեն գազի գնի, սակագնի և շրջանառության մասով

ԵԱՏՄանդամ  երկրների էներգետիկայի նախարարությունները պետք է երկու շաբաթվա ընթացքում  մշակեն  մոտեցումներ ՝ գազի գինի   և  տարիֆի ձևավորման և   միության տարածքով այն առաքելու վերաբերյալ, - հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

«Անհամաձայնությունն այժմ վերաբերում է գազի գնին, սակագնին և շրջանառությանը: Այս թեման շատ արդիական է ինչպես Հայաստանի, այնպես էլ Բելառուսի համար: Այս հարցում կան որոշակի անհամաձայնություններ Ղազախստանի և Ռուսաստանի Դաշնության  դիրքորոշումների հետ: Երկու շաբաթվա ընթացքում էներգետիկայի  նախարարների մակարդակով  պետք է գտնեն այս խնդիրների  լուծումը», - այս մասին ուրբաթ օրը  լրագրողներին ասել է  Մյասնիկովիչը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո:

Նա նաև հավելել  է, որ երկու շաբաթ հետո պետք է կայանա ԵԱՏՄ անդամ երկրների  ղեկավարների հերթական հանդիպումը. «Այս կարճ ժամանակահատվածում նրանք պետք է լուծում տան այս բարդ խնդիրներին, որոնք երեկ չեն առաջացել, բայց անընդհատ  եղել են  օրակարգում»:

Նշենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 2-ին հայտարարել  էր, որ ներկայիս պայմաններում հանրապետության համար ռուսական գազի գինը պետք է լինի գրեթե երեք անգամ ցածր, քան պայմանագրի գինն է և պետք է լինի 40-45 դոլար ՝ հազար խորանարդ մետրի դիմաց, այժմյան  127 դոլարի փոխարեն:

Placeholder
ԵԱՏՄ երկրները 14 օրվա ընթացքում պետք է լուծումներ գտնեն գազի գնի, սակագնի և շրջանառության մասով