Իտալիան հայտնում է՝ կորոնավիրուսից մահացած բժիշկների թիվն անցնում է 100-ից.France 24
Աշխարհում
10:38 10/04/2020
Աշխարհ

Իտալիան հայտնում է՝ կորոնավիրուսից մահացած բժիշկների թիվն անցնում է 100-ից.France 24

Հարյուրից ավելի իտալացի բժիշկներ մահացել են՝ նոր կորոնավիրուսի համաճարակից ի վեր, որը երկիր հասավ փետրվարին։ Այս մասին, ինչպես գրում է France 24-ը, հայտնել է Իտալիայի գլխավոր բժիշկների ասոցիացիան։

Վերլուծաբանների գնահատմամբ, Իտալիայում վարակվածների 10 տոկոսն աշխատում է առողջապահության ոլորտում:

«Բժիշկների թիվը, ովքեր մահացել են Covid-19-ի պատճառով, 100 է, միգուցե, ներկայումս նույնիսկ 101-ը, ցավոք», - AFP-ին ասել է ասոցիացիայի խոսնակը, որը հայտնի է որպես FNOMCeO:

Մահացածների թվում են նաև թոշակառու բժիշկները, որոնց կառավարությունը դիմել էր՝ օգնելու պայքարել կորոնավիրուսի դեմ։ Իտալական ԶԼՄ-ների տվյալներով, Covid-19-ից մահացել է նաև 30 բուժքույր և բուժեղբայր։

Նշվում է, որ Իտալիայում պաշտոնապես գրանցվել է 17,669 մահ:

Placeholder
Իտալիան հայտնում է՝ կորոնավիրուսից մահացած բժիշկների թիվն անցնում է 100-ից.France 24