Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
OPEC+.10 ժամ տևած վիրտուալ հանդիպման արդյունքում պատմական գործարքին խանգարեց մի երկիր
Նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ OPEC+-ի անդամ երկրների վիրտուալ հանդիպումը, որը տևել է տասը ժամ շարունակ, վաղ առավոտյան ավարտվել է։
«ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, ավարտին երկրների մեծ մասը համաձայնության են եկել։
Ըստ աղբյուրի, ամենակարևոր համաձայնությունը եղել է Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի հետ, նրանք կնվազեցնեն նավթի արտահանումը 23 տոկոսով՝ հասնելով օրական 8.5 մլն բարել ծավալի։
Դաշինքի անդամ բոլոր երկրները ամրապնդել են սահմանափակումների պարտատոմսերը մինչև 2022 թվականի ապրիլի վերջ:
Այս պատմական գործարքի կայացմանն անսպասելիորեն խանգարել է Մեքսիկան՝ որոշելով հակառակվել մերձավորարևելյան երկրներին։
«Ռիա Նովոստի»-ի աղբյուրի փոխանցմամբ, հանդիպումը կշարունակվի նաև այսօր՝ ուրբաթ օրը։
Financial Times-ին հղում անելով, տարբեր լրատվամիջոցներ գրում են, որ Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան յուրաքանչյուրը նավթի արտահանումը կկրճատի 2.5 մլն բարելով։
«Չնայած թվերը նույնն են, բայց Էր-Ռիադի համար դա ոչ էական նվազեցում է, մինչդեռ Մոսկվայի համար արտահանման ծավալների լուրջ անկում է։ Ընդ որում, շուկան չգնահատեց ձեռնարկված դիվանագիտական քայլերը, նավթի գները կրկին նվազեցին»,- նշում է աղբյուրը։