Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 70 հազարը. «ՏԱՍՍ»
Տարածաշրջան
15:39 11/04/2020
Տարածաշրջան

Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 70 հազարը. «ՏԱՍՍ»

Իրանում կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թիվը կազմել է 1837, իսկ վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 70 հազարը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կիանուշ Ջահանպուրին:

«Կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թիվը երկրում 1.837 է: Ընդհանուր դեպքերի թիվը հասել է 70,029-ի»,- ասել է նա։

Նշվում է, որ 24 ժամվա ընթացքում հիվանդությունից մահացել է 125 մարդ մահացությունների ընդհանուր թիվը 4357 է։

Ջահամպուրը նաև տեղեկացրել է, որ 41.947 մարդ վերականգնվել է: Երկրում անցկացվել է կորոնավիրուսի 251.703 թեստ։

Placeholder
Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 70 հազարը. «ՏԱՍՍ»