Մեկ օրում Իսպանիայում COVID-19-ից 510 մարդ է մահացել. Ria.ru
Աշխարհում
14:38 11/04/2020
Աշխարհ

Մեկ օրում Իսպանիայում COVID-19-ից 510 մարդ է մահացել. Ria.ru

Մեկ օրվա  ընթացքում Իսպանիայում նոր տիպի կորոնավիրուսի զոհ է դարձել 510 մարդ, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի Առողջապահության նախարարության տվյալներին։

Նշվում է, որ սա  մարտի 23-ից ի վեր ամենացածր ցուցանիշն է:

Ընդհանուր առմամբ, մահացածների ընդհանուր թիվը 16 353 է: Համաճարակի սկսվելուց ի վեր 161 852 հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, որից 4,8 հազարը վերջին 24 ժամվա ընթացքում։

Հիվանդությունից վերականգնվել է 60 հազար մարդ: Այսպիսով, վարակի ակտիվ դեպքերի թիվը կազմում է ավելի քան 86 հազար:

Մադրիդում, համաճարակի սկզբից ի վեր, ախտորոշվել է գրեթե 46 հազար հիվանդ, մահացել է ավելի քան 6 հազար մարդ: Կատալոնիայում գրանցվել է COVID-19- ի  մոտ 33 հազար դեպք, 3,3 հազար մարդ մահացել է:
 

Placeholder
Մեկ օրում Իսպանիայում COVID-19-ից 510 մարդ է մահացել. Ria.ru