Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ապրիլի 11-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գրեթե 1,7 միլիոն է, գրում է «Լենտա.ռու»-ն՝ հղում տալով Ջոն Հոփկինսի համալսարանի կայքին։
Ընդհանուր առմամբ, աշխարհի 184 երկրներում այս պահին վարակված է 1,698,416 մարդ: Կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցում է102 հազարը, վերականգնվել է ավելի քան 376 հազար մարդ։
Կորոնավիորսից առավել տուժած հինգ երկրներն են ԱՄՆ-ն (գրեթե 500 հազար), Իսպանիան (158,2 հազար), Իտալիան (147,5 հազար), Ֆրանսիան (125.9 հազար) և Գերմանիան (122,1 հազար):
Մահացողների թվի առումով առաջատարը մնում է նաև Միացյալ Նահանգները: Հաշվարկվում է, որ երկրում ամեն մեկ րոպեում կորոնավիրուսային հիվանդությունից մահանում է 1,4 մարդ: Անցած օրվա ընթացքում այնտեղ գրանցվել է 2108 մահ։