Հայաստանի Ազգային պատկերասրահը ԱՊՀ երկրների 10 լավագույնների ցանկում է
Մշակույթ
12:12 11/04/2020
Հայաստան

Հայաստանի Ազգային պատկերասրահը ԱՊՀ երկրների 10 լավագույնների ցանկում է

«ТурСтат» տուրիսատական պորտալը կազմել է ԱՊՀ երկրների լավագույն պատկերասրահների վարկանիշը, որոնք հայտնի են այցելություններով և առցանց շրջագայություններով, վիրտուալ էքսկուրսիաներով, ցուցահանդեսներով և սոցիալական ցանցերում եթերներով:

Հայաստանի Ազգային պատկերասրահն ընդգրկվել է այդ վարկանշային ցուցակում։

Ցուցակում են նաև Մոսկվայում Տրետյակովյան պատկերասրահը, Պուշկինի թանգարանը, Սանկտ-Պետերբուրգում Ռուսական թանգարանը, Մինսկում, Ալմատայում, Բաքվում, Տաշքենդում, Քիշնևով, Բիշկեքում ազգային պատկերասրահները։

Վարկանիշը հիմնված է թանգարանների ժողովրդականության վերլուծության և վիրտուալ էքսկուրսիաների ու թանգարանային ցուցահանդեսների առաջարկների վերլուծության վրա:

Placeholder
Հայաստանի Ազգային պատկերասրահը ԱՊՀ երկրների 10 լավագույնների ցանկում է