Սանկտ Պետերբուրգը պատրաստ է հյուրընկալել Եվրո 2021-ի հանդիպումները
Աշխարհում
16:34 11/04/2020
Աշխարհ

Սանկտ Պետերբուրգը պատրաստ է հյուրընկալել Եվրո 2021-ի հանդիպումները

Ռուսաստանի ֆուտբոլային միությունը (RFU) Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությանը (ՈւԵՖԱ) տեղեկացրել է, որ  Սանկտ Պետերբուրգը պատրաստ է հյուրընկալելու ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հանդիպումները, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։

Եվրոպայի առաջնությունը հետաձգվել է մինչև 2021 թվականը՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Խմբային փուլի 3 և  քառորդ եզրափակչի 1 հանդիպում պետք է կայանային Սանկտ Պետերբուրգում:

Նշվում է, որ Ռուսաստանի ֆուտբոլային միությունը Սանկտ Պետերբուրգի իշխանությունների կողմից համապատասխան երաշխիքներ ստանալուց հետո ՈՒԵՖԱ-ին նամակ է ուղարկել։

Placeholder
Սանկտ Պետերբուրգը պատրաստ է հյուրընկալել Եվրո 2021-ի հանդիպումները