«Burning Man» փառատոնը չեղարկվել է
Մշակույթ
19:22 11/04/2020
Աշխարհ

«Burning Man» փառատոնը չեղարկվել է

Ամերիկյան «Burning Man» արվեստի փառատոնի կազմակերպիչները կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չեղարկել են միջոցառումը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Երկար քննարկումից հետո մենք ընդունեցինք որոշում ՝ չկառուցել «Black Rock»-ը, քաղաքը, որն ամեն տարի վերակառուցվում է փառատոնի կազմակերպիչների և մասնակիցների կողմից», - ասված է կազմակերպիչների հայտարարության մեջ:

Կազմակերպիչները տեղեկացրել են, որ հնարավոր է «Black Rock City»-ն վերակառուցվի առցանց ձևաչափով:

Թեև կազմակերպիչները պատրաստ են վերադարձնել տոմսերի գումարները, սակայն նրանք խնդրել են որոշակի նվիրատվություն կատարել՝ որպես աջակցություն նախագծին։

1986-ից ամեն տարի անցկացվող «Burning Man» փառատոնը տեղի է ունենում Նևադայի Սև ժայռի անապատում օգոստոսի վերջից մինչև սեպտեմբերի սկիզբ։

Այն հիմնականում կենտրոնանում է ժամանակակից արվեստի ներկայացման վրա: Փառատոնի ավարտին միջոցառման կազմակերպիչները ավանդաբար այրում են հսկա փայտե մարդկուկին:

Placeholder
«Burning Man» փառատոնը չեղարկվել է