11.04.2020. Կորոնավիրուսի 29 նոր դեպք է հաստատվել, գրանցվել է ևս մեկ մահ
Առողջություն
11:15 11/04/2020
Հայաստան

11.04.2020. Կորոնավիրուսի 29 նոր դեպք է հաստատվել, գրանցվել է ևս մեկ մահ

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի՝ քիչ առաջ հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ապրիլի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ հասել է 966-ի:

Ապրիլի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածները 937-ն էին։ Երեկվա համեմատ 29 նոր վարակակիր է գրանցվել։

Բուժվածների ընդհանուր թիվը հասել է 173-ի, մահացել է 13 քաղաքացի։ Երեկ նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ կորոնավիրուսի հետևանքով այդ պահին ունեն 12 մահ։ 

Placeholder
11.04.2020. Կորոնավիրուսի 29 նոր դեպք է հաստատվել, գրանցվել է ևս մեկ մահ