«Apple»-ն ու «Google»-ը կստեղծեն կորոնավիրուսի վարակակիրներին հայտնաբերելու տեխնոլոգիա
Առողջություն
11:49 11/04/2020
Աշխարհ

«Apple»-ն ու «Google»-ը կստեղծեն կորոնավիրուսի վարակակիրներին հայտնաբերելու տեխնոլոգիա

«Apple» և «Google» ընկերությունները համատեղ ջանքերով ստեղծել են տեխնոլոգիաներ, որոնք նախազգուշացնում են մարդկանց նոր տիպի կորոնավիրուսի վարակակրի հետ շփման մասին, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

«Մենք վստահ ենք, որ երբեք չի եղել ավելի կարևոր պահ` միասին աշխատելու համար, քան հիմա, քանի որ անհրաժեշտ է լուծել  աշխարհի առավել հրատապ խնդիրներից մեկը», - ասված  է ընկերությունների համատեղ հայտարարության մեջ:

Նշվում է, որ ստեղծվող տեխնոլոգիան թույլ կտա այդ նպատակով չներբեռնել օտար հավելվածներ: Կորոնավիրուսի վարակակիրներին հայտնաբերելու նոր մեթոդը հիմնված է գաղտնիության սկզբունքի վրա, իսկ վարակակրի հետ շփման մասին նախազգուշացնող ազդանշանները կհաղորդվեն սմարթֆոնին «Bluetooth»-ի միջոցով:

Placeholder
«Apple»-ն ու «Google»-ը կստեղծեն կորոնավիրուսի վարակակիրներին հայտնաբերելու տեխնոլոգիա