Սոցիալական աջակցություն է ստացել 11 հազար 444 ընտանիք. Փաշինյան
Տնտեսություն
11:09 11/04/2020
Հայաստան

Սոցիալական աջակցություն է ստացել 11 հազար 444 ընտանիք. Փաշինյան

Կառավարության հաստատված հակաճգնաժամային ծրագրերով այս պահի դրությամբ բաշխվել է 12 միլիարդ 300 միլիոն դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս պահի դրությամբ տնտեսական աջակցություն է ստացել 4578 տնտեսվարող: Սոցիալական աջակցություն է ստացել 11 հազար 444 ընտանիք: Սոցիալական աջակցություն ստացողների թիվը երկուշաբթի օրվանից կավելանա կրկնակի տեմպերով»,-նշել  է նա:

Placeholder
Սոցիալական աջակցություն է ստացել 11 հազար 444 ընտանիք. Փաշինյան