Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՀԿ-ն հայտարարել է Եվրոպայում կորոնավիրուսի տարածման տեմպերի դանդաղելու մասին
Եվրոպայի մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածումը վերջին շաբաթվա ընթացքում դանդաղել է։ news.ru-ի հաղոդմամբ, Ժնևում ճեպազրույցի ժամանակ ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
«Վերջին շաբաթում մենք նկատել ենք Եվրոպայի մի շարք երկրներում, այդ թվում առավել տուժած Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում, կորոնավիրուսի տարածման դանդաղում»,- ասել է ԱՀԿ տնօրենը։
Միաժամանակ նա մտահոգություն է հայտնել այլ երկրներում վարակի տարածման տեմպերի արագացման հետ կապված։ Այս կապակցությամբ նա ուշադրություն է հրավիրել Աֆրիկայի գյուղական համայնքերում վարակակիների աճող թվաքանակի վրա:
Վերջին տվյալներով, աշխարհում կորոնավիրուսով վարակված է ավելի քան 1,31 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 96,7 հազար մարդ, առողջացել է ավելի քան 361,2 հազար մարդ։