«Արարատի» գլխավոր մարզիչը չի լքում պաշտոնը
Սպորտ
12:55 13/04/2020
Հայաստան

«Արարատի» գլխավոր մարզիչը չի լքում պաշտոնը

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը հերքում է գլխավոր մարզիչ Իգոր Կոլիվանովի հեռանալու մասին լուրերը:

«Մամուլում լուրեր են տարածվել այն մասին, որ «Արարատի» գլխավոր մարզիչ Իգոր Կոլիվանովը կարող է լքել զբաղեցրած պաշտոնը:

ՖԱ «Արարատը» հերքում է տարածված այս կեղծ լուրերը: Ակումբը լիովին վստահում է թիմի գլխավոր մարզչին: Փորձառու մասնագետը վայելում է ամբողջ ակումբի վստահությունը և շարունակելու է աշխատանքը ՖԱ «Արարատում»»,- նշված է ակումբի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ:

 

Placeholder
«Արարատի» գլխավոր մարզիչը չի լքում պաշտոնը