Արցախում կորոնավիրուսով վարակված  քաղաքացին տեղափոխվում է Շուշիի բուժմիավորում
Առողջություն
10:46 13/04/2020
ԼՂՀ

Արցախում կորոնավիրուսով վարակված քաղաքացին տեղափոխվում է Շուշիի բուժմիավորում

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այս պահի դրությամբ, նոր թեստավորումներ չեն իրականացվել։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ 

Երեկվա ընթացքում կորոնավիրուսի վարակով հաստատված քաղաքացին Շահումյանի շրջանի Քարվաճառի բուժմիավորումից այս պահին տեղափոխվում է Շուշիի բուժմիավորում:

Նրա ընտանիքի 5 անդամները, ովքեր մինչ այս պահը ինքնամեկուսացված էին, տեղափոխվելու են մեկուսացման համար առանձնացված հաստատություն. նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, հիվանդությանը բնորոշ ախտանիշներ չկան:

Հիշեցնենք, որ Արցախում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6 դեպք։ Արցախում հայտարարվել է արտակարգ իրավիճակ։ 

 

Placeholder
Արցախում կորոնավիրուսով վարակված քաղաքացին տեղափոխվում է Շուշիի բուժմիավորում