ԱՀԿ-ն կոչ է անում Բելառուսին պատրաստվել վատագույնին. abnews
Առողջություն
09:35 13/04/2020
Աշխարհ

ԱՀԿ-ն կոչ է անում Բելառուսին պատրաստվել վատագույնին. abnews

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Բելառուսի իշխանություններին կոչ է արել ուժեղացնել սոցիալական հեռավորության միջոցները` կորոնավիրուսային վարակների աճի դինամիկայի ֆոնին: Այս մասին գրում է abnews.ru-ը։

«Ժամանակն է պատրաստվել վատագույն սցենարներին, սա երկար տարածությամբ վազք է։  Իշխանությունները պետք է արգելեն զանգվածային միջոցառումները, կորոնավիրուսով վարակվածների, նաև առաջին և երկրորդ մակարդակներում կոնտակավորների համար ապահովել կարանտին, քանի որ երկիրը մտնում է ծանր ժամանակներ», - ԱՀԿ փորձագիտական առաքելության ղեկավար Պատրիկ Օ'Քոնորի խոսքը մեջբերել է Tut.by-ը։

Նա նշել է, որ նման միջոցառումները կօգնեն երկրին դանդաղեցնել կորոնավիրուսի տարածումը:

«Կորոնավիրուսը կանխելու համար անհրաժեշտ է համապարփակ մոտեցում՝ մարդկանց ֆիզիկական հեռավորություն, պատշաճ թեստավորում, հիվանդների հետ շփման մեջ գտնվող մարդկանց մեկուսացում», - ասել է նա։

Ավելի վաղ ԱՀԿ-ն  Բելառուսին խորհուրդ էր տվել կորոնավիրուսի իրավիճակի հետ կապված ավելի խիստ միջոցներ ձեռնարկել։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունում է, որ կորոնավիրուսի վարակի բռնկում կա, բայց մինչ այժմ հրաժարվում է սահմանափակումներ մտցնել:

Placeholder
ԱՀԿ-ն կոչ է անում Բելառուսին պատրաստվել վատագույնին. abnews