ԱՀԿ. Հեռավորությունը պաշտպանում է կորոնավիրուսից ավելի լավ, քան դիմակները
Առողջություն
12:04 13/04/2020
Աշխարհ

ԱՀԿ. Հեռավորությունը պաշտպանում է կորոնավիրուսից ավելի լավ, քան դիմակները

Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչն ասել է, որ կորոնավիրուսից ֆիզիկական հեռավարությունն ավելի լավ է պաշտպանում, քան դիմակները։ Նրա կարծիքով, դիմակների կրումն անօգուտ է, եթե պաշտպանիչ այլ միջոցները հաշվի չառնվեն։ Այս մասին գրում է kommersant.ru-ն։ 

«Եթե առողջ մարդը նույն տարածքում չի գտնվում հիվանդ մարդու հետ, ապա նրան դիմակ անհրաժեշտ չէ։ Եթե նա գտնվում է մարդկանց բազմության մեջ, այդ դեպքում անհրաժեշտ է։ Բայց ֆիզիկական հեռավորությունն ավելի շատ է պաշտպանում  վարակվելուց, քան դիմակը»,- ասել է նա «Ռոսսիա 1»-ի եթերում։

ԱՀԿ ներկայացուցչի խոսքով, դիմակն ամբողջությամբ չի պաշտպանում. եթե չհետևեն հեռավարությանը, ձեռքերը չլվանան, ապա մարդն «անպայման կհիվանդանա» նույնիսկ դիմակների օգտագործման դեպքում։ Վույնովիչի կարծիքով, դիմակն ինքն իրենով վնասակար չէ, բայց մարդիկ դրա պատճառով կարող են փոխել իրենք պահվածքը։ Նա նաև կոչ է արել երկու ժամ  օգտագործելուց հետո դիմակն այլևս չկրել։
 

Placeholder
ԱՀԿ. Հեռավորությունը պաշտպանում է կորոնավիրուսից ավելի լավ, քան դիմակները