Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԶՈւ-ում կորոնավիրուսով վարակված ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայող չկա. Սահակ Օհանյան
«Թոքաբորբով հիվանդ զինծառայող չունենք հոսպիտալներում»,- Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը և պատասխանեց առցանց ներկայացված հարցերին:
Հարց. «Ազատություն ՌԿ»- ԶՈւ-ում որքա՞ն վարակված կան, քանի՞սն են թեստավորված, քանիսի՞ վիճակն է ծանր։
Ս. Օհանյան- Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայող չկա, արհեստական շնչառական սարքին միացված զինծառայողներ էլ չկան: Մեկուսացվածների և ինքնամեկուսացվածների թիվը նպատակահարմար չէ հրապարակել, ելնելով գաղտնիությունից: Բուժվողների թիվն էլ չեմ հրապարակի, հավաստիացնում եմ միայն, որ այդ թիվը շատ չնչին է: Ես կարող եմ ձեզ ուրախացնել, որ մենք ունենք բուժումն ավարտած և ծառայության վերադարձած զինծառայողներ: Այսօր ժամը 11-ի դրությամբ 6 զինծառայող ավարտել է բուժումը և դուրս է գրվել:
Հարց. «Կավկազսկի ուզել»- Ինպե՞ս են արցախում զինծառայողները մասնակցելու ընտրություններին: Զորանոցային վիճակի ինչո՞ւ չի բերվում ԶՈւ-ն:
Ս. Օհանյան- Զինված ուժերy զորանոցային ռեժիմի բերելու կարիք չկա: ԶՈւ ռազմաբժշկական ծառայությունը ի զորու է և իրականացնում է այնպիսի ծավալի աշխատանքներ, որ այդ խնդրի առաջ դեռ կանգնած չենք: Անհրաժեշտության դեպքում Զինված ուժերի և Պաշտպանության նախարարության ղեկավար կազմն այդ որոշումը կկայացնի:
Հարց. «168 ժամ- Որքանո՞վ են բժիշկները պատրաստ պայքարելու վիրուսի դեմ։
Ս. Օհանյան- Պատրաստ են 100 տոկոսով, և ընդգրկված են ըստ անհրաժեշտության: Ես կուզենայի, հարգելի քաղաքացիներ, տեղեկացնել, որ ԶՈւ ԲԾ-ն իր տարիների փորձը ներդնում է Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին: ԶՈւ-ն գրեթե միշտ հակահամաճարակային գործառույթներ է իրականացնում: Մենք գիտենք, որ մեծ կոլեկտիվներում վարակն շատ արագ է տարածվում է և այս տարիների ընթացքում մենք մի քանի անգամ փաստի առաջ ենք կանգնել: H1N1 գրիպն է տարածված եղել և այն ժամանակ մենք լուրջ ներուժ դրեցինք և այդ պայքարը հաղթանակով ավարտվեց: Դրանք այն դեպքերն են, որ հանրությունը գրեթե տեղյակ էլ չի լինում:
Հարց- Հնարավո՞ր է զորակոչը հետաձգվի։
Ս. Օհանյան- Զորակոչն օրենքով սահմանված կարգով կարող է հետաձգվել, բայց դեռ վաղ է դրա մասին խոսել: Զինկոմիսարիատները պատրաստ են զորակոչին, բոլորին հատկացված է անհատական պաշտպանական միջոցներ: Զինկոմիսարիատներում ամեն օր կատարվում են ախտահանման աշխատանքներ և շարունակվելու են:
Հարց- Ինչպիսին է Արցախի Պաշտպանության բանակում համաճարակային վիճակը:
Ս.Օհանյան- ԶՈւ ռազամաբժշկական վարչության բոլոր ուղեցույցները և հրամանները հասանելի են Պաշտպանության բանակի համար: Կարող եմ ասել, որ պաշտպանության բանակում իրավիճակը հանգիստ է և վերահսկելի, այնտեղ խնդիր չունենք:
Հարց- Շարժական լաբորատորիայի միջոցով քանի՞ զինծառայողից է փորձանմուշ վերցվել և ի՞նչ պատասխաններ կան։
Ս. Օհանյան- Ապրիլի 9-ից շարժական լաբորատորիան ամբողջ ծավալով աշխատում է: Ստեղծված է համատեղ հայ-ռուսական խումբը, որի կազմում ներգրավված են նաև ՀՀ ԶՈւ համապատասխան մասնագետներ, ովքեր մեր ռուս գործընկերների հետ կատարում են այդ աշխատանքները: Կարճ ժամանակում կորոնավիրուսի հայտնաբերման բազային հմտությունները ձեռք բերելով՝ նախորդ օրն արդեն նրանք ինքնուրույն են իրականացրել են թեստերը: Վերցվել են 165 նմուշ, կա և´ դրական,´ և բացասական պատասխաններ: Բացասականները շատ ավելի են:
Հարց. «Իրավունք»- Ինչո՞ւ չեք համագործակցում ամերիկյան լաբորատորիաների հետ։
Ս. Օհանյան- Ես չգիտեմ այդ տեղեկություններն որտեղից են վերցրել: Հիշենք, թե Հայաստանում երբվանից ենք պայքարել վիրուսի դեմ, և ռուս գործընկերները երբ են եկել: Սկզբնական շրջանում մենք նմուշներն ուղարկել ենք ամերիկյան լաբորատորիա: 600 նմուշ ուղարկվել է այնտեղ: Մենք զուգահեռ ենք աշխատում նշված լաբորատորիայի և ռուսական շարժակայանի հետ, այնպես ենք հոսքերն անում, որ կարողանանք համաչափ ծանրաբեռնել»: