Անգլիայի եկեղեցին թալանից վախենալով թանկարժեք իրերը տեղափոխել է աշտարակ
Մշակույթ
19:45 13/04/2020
Աշխարհ

Անգլիայի եկեղեցին թալանից վախենալով թանկարժեք իրերը տեղափոխել է աշտարակ

Անգլիայի եկեղեցին թանկարժեք իրեր է տեղափոխել Լոնդոնի աշտարակ՝ վախենալով, որ եկեղեցու ունեցվածքը կարող է թալանվել՝ COVID-19-ով պայմանավորված մեկուսացման ռեժիմի ժամանակ, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։

Ավելի վաղ Անգլիայի եկեղեցու հոգևոր առաջնորդ, Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին հաստատել էր, որ կորոնավիրուսային համաճարակի պատճառով Բրիտանիայում տաճարները պետք է փակ մնան:

Ըստ աղբյուրի, եկեղեցու նախարարները հավաքել են «եկեղեցական պարագաներ» և մի քանի շաբաթվա ընթացքում դրանք առաքել Աշտարակ: Արժեքավոր իրերի մեջ ներառված են  Լոնդոնի 400 եկեղեցիներից բերված արծաթե իրար և նկարներ։

Ըստ եկեղեցականների, դա անհրաժեշտ էր՝ ապահովելու իրերի անվտանգությունը։

Երկրի առողջապահության նախարարության վերջին տվյալներով, Մեծ Բրիտանիայում COVID-19-ից մահացածների թիվը գերազանցել է 10 հազարը, վարակվածների ընդհանուր թիվը  84 հազար է։
 

Placeholder