Իրանում կորոնավիրուսի 73303 դեպք է գրանցվել. Ria.ru
Առողջություն
14:23 13/04/2020
Տարածաշրջան

Իրանում կորոնավիրուսի 73303 դեպք է գրանցվել. Ria.ru

Իրանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 73303 է, 4585 հոգի մահացել է, գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով առողջապահության նախարարի խորհրդական Ալիռեզա Վահաբզադեին։

«Նախորդ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 1617 նոր դեպք: Ընդհանուր դեպքերը (փետրվարի 19-ից - խմբ.) 73303-ն են», - գրել է Վահաբզադեն «Թվիթերի» իր էջում:

Ըստ նրա, վերականգնվել է գրեթե 46 հազար մարդ, մահացել է 4585-ը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին: Ըստ ԱՀԿ վերջին տվյալների՝ աշխարհում գրանցվել է վարակի գրեթե 1,7 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 105 հազար մարդ:
 

Placeholder
Իրանում կորոնավիրուսի 73303 դեպք է գրանցվել. Ria.ru