«Մեդիա Պաշտպան». Դադարեցնում ենք պարետատան և լրատվականների ինտենսիվ մշտադիտարկումը
Իրավունք
15:13 13/04/2020
Հայաստան

«Մեդիա Պաշտպան». Դադարեցնում ենք պարետատան և լրատվականների ինտենսիվ մշտադիտարկումը

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացնում է՝ Կառավարության այն որոշումից հետո, որ արտակարգ իրավիճակը երկարացնելիս, լրատվամիջոցների  նկատմամբ արգելքները վերացվում են, մենք դադարեցնում ենք պարետատան և  լրատվականների ինտենսիվ մշտադիտարկումը:

«Հույս ենք հայտնում, որ այս իրավիճակը շարունակական կլինի և չի կրի ձևական բնույթ, և լրատվականներին  այլևս չեն դիմի այս կամ այն նյութը հեռացնելու հարցով։

«Մեդիա պաշտպան»  նախաձեռնությունը վերականգնում է քաղաքական գործիչների անվանական  մշտադիտարկումը և շարունակելու է ուշադիր լինել լրատվականների հետ տարվող պարետատան աշխատանքներին»,- ասված է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ։

 

Placeholder
«Մեդիա Պաշտպան». Դադարեցնում ենք պարետատան և լրատվականների ինտենսիվ մշտադիտարկումը