Իսպանիան այսօրվանից թույլ է տալիս մասնակի վերադառնալ աշխատանքի
Տնտեսություն
14:55 13/04/2020
Աշխարհ

Իսպանիան այսօրվանից թույլ է տալիս մասնակի վերադառնալ աշխատանքի

Այսօրվանից Իսպանիան որոշ աշխատակիցների թույլ տվեց վերադառնալ աշխատանքի գործարաններ, գրասենյակներ և շինհրապարակներ՝ որպես  կորոնավիրուսային համաճարակի պայմաններում սահմանափակումների թեթևացում «ոչ էական» արդյունաբերություններում: «Ոչ էական» համարվող հատվածներում սահմանափակումները դրվել էին մարտի 30-ին։ Այս մասին գրում է Euronews-ը։

Այս քայլը կատարվում է այն ժամանակ, երբ Իսպանիան հայտնում է զոհերի ավելի քաջալերող թվերի մասին և զգուշավոր լավատեսության պայմաններում, որ համաճարակը կարող է հասնում է իր գագաթնակետին:

Սահմանափակումները վերացնելու քայլը վերաբերում է այն ընկերություններին և գործարաններին, որոնց աշխատակիցները մեծ մասամբ չեն կարողանում տանից իրականացնել իրենց աշխատանքը:

Մյուս դեպքերում Իսպանիայում արգելափոկումը շարունակվում է, մանրածախ առևտրի խանութները, բարերը և ռեստորանները բոլորը մնում են փակ, բացի նրանցից, որոնք առաջարկում են առաքում:

Երկուշաբթի Իսպանիան երեք շաբաթվա ընթացքում հաղորդել է կորոնավիրուսի նվազագույն ցուցանիշը՝ 517 մահ։

Placeholder
Իսպանիան այսօրվանից թույլ է տալիս մասնակի վերադառնալ աշխատանքի