Մարզպետ. Շիրակում վիրուսը հաղթահարել է 5 բնակիչ
Առողջություն
09:16 13/04/2020
Հայաստան

Մարզպետ. Շիրակում վիրուսը հաղթահարել է 5 բնակիչ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը տեղեկացրել է, որ  մարզի 5 բնակիչներ առանց էական բարդությունների հաղթահարել են վիրուսային հիվանդությունը և դուրս գրվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից։

«Այս պահին հիվանդանոցում 11 հիվանդ ունենք, որոնցից մի քանիսը շատ շուտով ևս կվերադառնան իրենց տներ»,-նշել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ապրիլի 12-ի ժամը 11։00-ի դրությամբ հասել է 1013-ի: Բուժվածների ընդհանուր թիվը հասել է 197-ի, մահացել է 13 քաղաքացի։

Placeholder
Մարզպետ. Շիրակում վիրուսը հաղթահարել է 5 բնակիչ