«Brent» տեսակի նավթի գինը բարձրացել է
Տնտեսություն
10:26 13/04/2020
Աշխարհ

«Brent» տեսակի նավթի գինը բարձրացել է

«ՕՊԵԿ+»-ի՝ նավթի արտադրությունը կրճատելու որոշումից հետո, սև ոսկու համաշխարհային գները ավելի քան 4% -ով աճել են, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։

Ըստ վերջին տվյալների, Հյուսիսային ծովի «Brent»տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գինն աճել է 4.26% -ով և կազմել 1 բարելի դիմաց 32,82 դոլար, «WTI» տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսներն աճել են 4,92% -ով և կազմել 23,88 դոլար՝ 1 բարելի դիմաց:

Ապրիլի 12-ին «ՕՊԵԿ+»-ը հաստատել է նավթի արդյունահանման իջեցում՝  մայիս-հունիս ամիսներին 23%-ով, ապա մինչև 2020-ի վերջ՝ 18%-ով։ Իսկ 2021-ից  մինչև 2022 թվականի ապրիլի վերջ նավթի արդյունահանումը կկրճատվի 14% -ով։

Առաջին փուլում դաշինքը կնվազեցնի արտադրությունը 9,7 միլիոն բարելով, այնուհետև 8 և 6 միլիոնով:

Placeholder
«Brent» տեսակի նավթի գինը բարձրացել է