Ի՞նչ է պարզվել ալկոգել արտադրողներին ստուգելու արդյունքում
Տնտեսություն
15:17 14/04/2020
Հայաստան

Ի՞նչ է պարզվել ալկոգել արտադրողներին ստուգելու արդյունքում

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ՝ ՇՎՏՄ) ապրիլի 9-13-ն իրականացրել է Հայաստանի Հանրապետությունում ալկոգել արտադրող թվով 20 տնտեսվարող սուբյեկտի օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ ստուգաթերթով սահմանված պահանջների ստուգում, ինչի արդյունքում պարզվել է հետևյալը.

Թվով 20 տնտեսվարող սուբյեկտների արտադրանքի իրացումն ուղեկցվում է համապատասխանության գնահատման փաստաթղթով (առկա է հայտարարագիր) և արտադրանքի վրա առկա է համապատասխան մակնշում:

Տեսչական մարմնից հայտնում են, որ սույն թվականի մարտի 26-ից ապրիլի 13-ը ներառյալ ստուգումներ են իրականացվել թվով 40 ալկոգել արտադրող տնտեսվարող սուբյեկտի մոտ:

Placeholder
Ի՞նչ է պարզվել ալկոգել արտադրողներին ստուգելու արդյունքում