«Հրապարակ». Փաշինյանի տան խոհարարը բուժում է ստանում կորոնավիրուսի դեմ
Օրվա մամուլ
09:55 14/04/2020
Հայաստան

«Հրապարակ». Փաշինյանի տան խոհարարը բուժում է ստանում կորոնավիրուսի դեմ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Մեր տեղեկություններով` «կառավարական դաչաների», այդ թվում և Նիկոլ Փաշինյանի տանը մի կարճ ժամանակ խոհարար աշխատած Խաչատուր Բարսեղյանը կորոնավիրուսի դեմ բուժում է ստանում։ Նրա առաջին թեստը, որը վերցվել է մոտ մեկ ամիս առաջ, դրական է եղել, այժմ նա արդեն սիմպտոմներ չունի, և սպասում են, որ թեստն արդեն բացասական կլինի։

«Սրանից մոտ 20 օր առաջ մասնակցել է Հրազդանում հարսանիքի, որը վարակի օջախներից մեկն է եղել, սակայն իր մոտ ամեն ինչ արդեն նորմալ է»,- ասաց իշխանական աղբյուրը:

Ի՞նքն է վիրուսը տարածել։ «Ոչ-ոչ, ի՞նչ եք ասում. հարսանիքին մասնակցել է 300 մարդ, Մարմարիկ գյուղում է եղել, ինքը հրավիրված է եղել»:

Ի՞նքն է հարսանիքի խոհարարը եղել։ «Ոչ, արդեն ասացի` եղել է հրավիրյալների թվում, դեպքից հետո Մարմարիկ գյուղում բոլորին տնային մեկուսացում են տվել»: 300 հոգանոց հարսանիք է եղել, իշխանությունների, պարետատան վրա խաբար չի՞ եղել։ «Դա եղել է շատ վաղուց` մարտի 20-ի մերձակայքում` Մարմարիկ գյուղում, դե, ո՞նց կարող էին իմանալ»: Երեկ ողջ օրը մենք զանգահարում էինք առողջապահության նախարարի, վարչապետի մամուլի ծառայություններին` ճշտումներ կատարելու համար, նրանք չպատասխանեցին զանգերին»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Placeholder
«Հրապարակ». Փաշինյանի տան խոհարարը բուժում է ստանում կորոնավիրուսի դեմ