«Իրատես». Սահմանակետում հարյուրավոր բեռնատար ավտոմեքենաների կուտակումներ են
Օրվա մամուլ
09:58 14/04/2020
Հայաստան

«Իրատես». Սահմանակետում հարյուրավոր բեռնատար ավտոմեքենաների կուտակումներ են

«Իրատես» թերթը գրում է․ «Բագրատաշենի սահմանային անցակետի մոտ՝ հայ-վրացական սահմանին, հարյուրավոր բեռնատար ավտոմեքենաների կուտակումներ են։ Բեռնատարների հերթը ձգվում է կիլոմետրերով։ Այս մեքենաների վարորդներն օրերով սպասում են, որպեսզի կարողանան հատել սահմանը։ Եվ այս իրավիճակն արդեն մի քանի շաբաթ է։ Ընդ որում, հստակ պատասխան չի տրվում, թե ինչու է այս վիճակը ստեղծվել, երբ կշտկվի, ու ընդհանրապես կկարողանա՞ն արդյոք հատել սահմանը։

Վարորդները դժգոհում են, որ այս պայմաններում չեն կարողանում լուծել ամենատարրական կենցաղային խնդիրներն անգամ՝ հաց, ջուր և այլն։ Շատ մեքենաներում բեռնված բանջարեղենը փչանում է, և տնտեսավարողները հսկայական կորուստներ են կրում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Իրատես». Սահմանակետում հարյուրավոր բեռնատար ավտոմեքենաների կուտակումներ են