Մակրոնը Ֆրանսիայում համընդհանուր արգելափակումը երկարացրեց մինչև մայիսի 11-ը
Քաղաքական
10:33 14/04/2020
Աշխարհ

Մակրոնը Ֆրանսիայում համընդհանուր արգելափակումը երկարացրեց մինչև մայիսի 11-ը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրեին հայտարարեց, որ արգելափակման ժամկետը երկարաձգվում է մինչև մայիսի 11-ը։ Ֆրանսիայում համընդհանուր կարանտինը սկսվել էր մարտի 17-ից։ Այս մասին գրում է Euronews-ը։

Մայիսի 11-ին հաջորդող ժամանակահատվածում տեղի կունենան սահմանափակումների աստիճանական թեթևացում, ասել է Մակրոնը, սակայն դրանք կշարունակվեն կյանքի շատ ոլորտներում՝ գոնե մինչև ամառ:

Հեռուստատեսային իր ուղերձում Ֆրանսիայի նախագահը հարգանքի տուրք  մատուցեց ամբողջ երկրում մարդկանց կողմից գործադրվող ջանքերին, ասելով, որ ավելին է անհրաժեշտ անել:
Երկուշաբթի, մայիսի 11-ին, մանկապարտեզները, տարրական և ավագ դպրոցները աստիճանաբար կվերաբացվեն, բայց բարձրագույն կրթությունը չի վերսկսվի «ամռանից առաջ»:

Մայիսի 11-ից հետո ռեստորանները, սրճարանները, հյուրանոցները, կինոթատրոնները և ժամանցի այլ միջոցառումները կմնան փակ, և ամառային փառատոններ չեն լինի:

Մայիսի 11-ից Ֆրանսիան կկարողանա թեստավորել բոլոր նրանց, ովքեր ցուցաբերում են COVID-19 ախտանիշ։

Մայիսի 11-ից բոլորը պետք է կարողանան դիմակ ձեռք բերել որոշակի իրավիճակների համար, ինչպիսիք են հասարակական տրանսպորտն օգտագործելը։

Մակրոնի ուղերձը մտավախություն է առաջացրել բժշկական սարքավորումների մատակարարման, ինչպես նաև Ֆրանսիայում համաճարակի սոցիալական և տնտեսական հետևանքների կապակցությամբ:

Վերջին թվերը ցույց են տալիս, որ Ֆրանսիայում վարակը սպանել է 14.967 մարդու, որից  9000 հիվանդանոցում: Անցնող հինգերորդ օրն անընդմեջ ինտենսիվ թերապիայի մեջ գտնվող հիվանդների թիվը փոքր-ինչ նվազել է:

 

Placeholder