Բանգկոկ. Դիմակներ՝  նորածինների համար
Աշխարհում
09:08 14/04/2020
Աշխարհ

Բանգկոկ. Դիմակներ՝ նորածինների համար

Բանգկոկում ծննդատներին տրամադրվել են նորածինների դիմակներ։ Թափանցիկ պլաստիկե դիմակը պետք է պաշտպանի նորածնին վարակից։

Եվրանյուզը գրում է, որ ծննդկաններն ու բժիշկները ծննդատներում պարտադիր կրում են դիմակներ, իսկ հայրերը կարող են տեսնել իրենց երեխաներին միայն ապակուց այն կողմ։

Ավելի վաղ ԱՄՆ-ից բժիշկները հայտնել էին, որ մի քանի նորածինների կորոնավիրուսի թեստերը դրական են եղել։ Բայց դեռ պարզ չէ՝ նրանք վարակվել են ծնվելուց հետո, թե դեռ արգանում՝ մայրերից։

Placeholder
Բանգկոկ. Դիմակներ՝ նորածինների համար