Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 24 նոր դեպք
Տարածաշրջան
11:26 14/04/2020
Տարածաշրջան

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 24 նոր դեպք

Այսօր Վրաստանում հաստատվել են կորոնավիրուսային վարակի ևս 24 նոր դեպքեր՝ դառնալով 296։ Այս տեղեկատվությունը հրապարակվել է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։

Պաշտոնական տվյալներով, 296 վարակվածներից 68-ը վերականգնվել են, 3-ը` մահացել:

4834 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմում, 434-ը՝ ստացիոնար հսկողության տակ:

Միևնույն ժամանակ, Վրաստանի երեք քաղաքացի արտասահմանից տեղափոխվել է կորոնավիրուսով բուժման համար:

Placeholder
Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 24 նոր դեպք