Կորոնավիրուսով  վարակվածների գլոբալ թիվը մոտենում է 2 միլիոնի
Աշխարհում
10:47 14/04/2020
Աշխարհ

Կորոնավիրուսով վարակվածների գլոբալ թիվը մոտենում է 2 միլիոնի

Կորոնավիրուսի վարակով գլոբալ դեպքերը մոտենում են արդեն 2 միլիոնի (1,925,541)մռայլ հանգրվանին, քանի որ աշխարհի տարբեր երկրներում բռնկումները շարունակվում են կամ տարածվում են։ Այս մասին գրում է Euronews-ը։

Այս թվից միայն 587 հազարը վարակված են ԱՄՆ-ում, որտեղ մահվան դեպքերը ևս ամենաբաձրն են՝ 23,644։

Մեծ Բրիտանիան հայտարարեց, որ ավելի քան 11,000 մարդ է մահացել, վարակվածների թիվն անցել է 88 հազարից։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայում արգելափակման ժամկետը երկարացրեց մինչև մայիսի 11-ը, որը գործում էր մարտի 17-ից։ Վերջին տվյալները ցույց են տալիս, որ վիրուսից Ֆրանսիայում մահացել է 14.967 մարդու։

Առավել շատ տուժած երկրներից Իսպանիան որոշ ոլորտների գործունեությունը թույլատրեց այս երկուշաբթիից։ Երկրում մահերի թիվն արդեն 17 756 է։

Սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է երկրներին, որ արգելափակումները պետք է վերացնել միայն դանդաղ և «վերահսկողությամբ»:

«Դա միանգամից չի կարող պատահել։ Չնայած COVID-19-ը տարածվում է շատ արագ, նրա դանդաղումը շատ ավելի երկար է տևում։ Այլ կերպ ասած, իջնելու ճանապարհը շատ դանդաղ է, քան բարձրանալու ճանապարհը»,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն դոկտոր Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

Այդ 1,9 միլիոն դեպքից մահացել է մոտ 120 000 մարդ, մինչդեռ վերականգնվել է մոտ 449,600 մարդ:

Placeholder
Կորոնավիրուսով վարակվածների գլոբալ թիվը մոտենում է 2 միլիոնի