Արցախում 16 քաղաքացու COVID-19 հետազոտման թեստի արդյունքները բացասական են
Առողջություն
17:53 15/04/2020
ԼՂՀ

Արցախում 16 քաղաքացու COVID-19 հետազոտման թեստի արդյունքները բացասական են

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ այսօրվա ընթացքում թեստավորված 16 քաղաքացու COVID-19 հետազոտման թեստի արդյունքները բացասական են, այսինքն՝ հետազոտության արդյունքում կորոնավիրուսի վարակ չի հաստատվել: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ 

Միաժամանակ տեղեկացնում են, որ այդ 16 քաղաքացու թվում են եղել նաև վարակի դեպքով Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված երկու քաղաքացի, որոնց դեպքում, ըստ էության, իրականացվել է կրկնակի թեստավորում (առաջին թեստավորումն իրականացվել էր մեկուսացնելուց հետո):

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Արցախում կա կորոնավիրուսով վարակման 6 դեպք։ 

Placeholder
Արցախում 16 քաղաքացու COVID-19 հետազոտման թեստի արդյունքները բացասական են