Վրաստանում կորոնավիրուսների դեպքերի թիվը 306 է
Առողջություն
12:12 15/04/2020
Տարածաշրջան

Վրաստանում կորոնավիրուսների դեպքերի թիվը 306 է

Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ վեբկայքում: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։

Ըստ այդմ, Վրաստանում մինչ այժմ հաստատվել է կորոնավիրուսի 306 դեպք: Նրանց թվում 69 քաղաքացի ապաքինվել է: Երեք պացիենտը մահացավ կորոնավիրուսի հետևանքով:

Վրաստանի երեք քաղաքացի արտասահմանից տեղափոխվել են բուժօգնություն ստանալու համար։ Կարանտինային ռեժիմի տակ են 4990 մարդ, իսկ ստացիոնար հսկողության տակ է գտնվում 462 մարդ:

Placeholder
Վրաստանում կորոնավիրուսների դեպքերի թիվը 306 է