Միջազգային կազմակերպությունը իջեցրել է Հայաստանի վարկունակության ռեյտինգը
Տնտեսություն
14:53 15/04/2020
Հայաստան

Միջազգային կազմակերպությունը իջեցրել է Հայաստանի վարկունակության ռեյտինգը

Այսօր կառավարության մամուլի սրահում հարց ուղղվեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ  Ավանեսյանին. «Միջազգային կազմակերպությունները՝ Համաշխարհային բանկը Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում են Հայաստանի ՀՆԱ-ի անկում: Արդյո՞ք դրանք իրատեսական են և ինչպե՞ս կազդեն ՀՀ վարկունակության վրա»:

Ա.Ավանեսյանն ասաց, որ այդ կազմակերպությունները օգտագործում են հստակ կանխատեսման գործիքներ և հիմնավորված են տնտեսական մոդելավորման և թեորիաների վրա: Հետևաբար առկա տվյալների հիման վրա նրանց կանխատեսումները կարելի է համարել իրատեսական:

Այդ կանխատեսումների վրա, ըստ փոխնախարարի, կարող են ազդել համաճարակի տևողությունը և տնտեսության արձագանքը:

Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս այդ գնահատականները կազդեն երկրի վարկունակության վրա՝ Ավանեսյանն ասաց. «Միջազգային ռեյտինգային կազմակերպությունների գնահատականները դիտարկելով կտեսնենք, որ մեկ կազմակերպությունը որոշակիորեն իջեցրել է ՀՀ ռեյտինգը: Սակայն այդ կազմակերպությունն ամբողջ տարածաշրջանի ռեյտինգն է իջեցրել, այնպես, որ Հայաստանը ավելի վատ վիճակում չի գտնվում, քան մեր հիմնական գործընկերները և  մեզ համադրելի երկրները: Մյուս կազմակերպությունը վարկանիշ չի փոփոխել: Կազմակերպությունների դիրքորոշումների տարբերությունն այն է, որ  առաջինի դեպքում ուշադրություն է դարձվել տնտեսության միջազգային ինտեգրմանը, մյուսի դեպքում՝ կառուցվածքին և կառավարութան գործողություններին: Այո, մենք ունենալու ենք վարկունակության կորուստ: Այն ավելի քիչ կլինի, քան տարածաշրջանի մյուս երկրներում»: 

Placeholder
Միջազգային կազմակերպությունը իջեցրել է Հայաստանի վարկունակության ռեյտինգը